20.04.2025
Վարչապետն աշխատանքային այցով ժամանել է Բրյուսել
prev Նախորդ նորություն

Արա Այվազյանը՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին. էական փոփոխություններ չեն լինի

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպումը որևէ էական փոփոխությունների չի հանգեցնի։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 14-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը։


«Միշտ էլ լավ է, երբ կա երկխոսություն։ Բայց մենք բոլորս տեսնում ենք, որ նույնիսկ հանդիպումներից ու երկխոսություններից հետո պայմանավորվածությունները չեն պահպանվում, և մենք ականատես եղանք, որ լարվածության մակարդակն աճել է։ Հուսանք, որ այս հերթական հանդիպումը կարող է որոշակի առաջընթաց ապահովել հատկապես հումանիտար հարցերի լուծման առումով»,-հայտարարել է նախկին նախարարը ։


Նշենք, որ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել Է Բրյուսել: Նա առանձնազրույց կունենա Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ ։ Այնուհետև նախատեսված է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության Նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը:


 


 

Հայ ռազմագերիներին հայրենիք վերադարձնելու հարցում կարևոր է Գերմանիայի դերը. Սաղաթելյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար