2.10.2023
Արա Այվազյան. «3+3» ձևաչափը կարող է դուրս մղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Ո՞վ կդառնա Թուրքիայի հետ երկխոսության բանագնացը. ԶԼՄ

Yerkirmedia-ի տեղեկություններով՝ Թուրքիայի հետ երկխոսության համար հատուկ ներկայացուցիչ կնշանակվի ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:


«Ռուբինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր-անդամ է, 2015-2017թթ.՝ վարչության անդամ, մամուլի խոսնակ: 2018 թվականի մայիսին, առանց դիվանագիտական աստիճան ունենալու, նշանակվել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար: Իսկ դեկտեմբերին պատգամավոր է դարձել «Իմ քայլը» դաշինքի ցուցակով:


Հատկանշական է 2019 հունիսին ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբինյանի սկանդալային քվեարկությունը. ԵԽԽՎ-ում, իր խոսքով, պատահաբար դեմ է քվեարկել ռուսական պատվիրակության ձայնի վերականգման իրավունքին։


Այսօր արդեն նրան պատրաստվում են նշանակել Թուրքիայի հետ երկխոսության բանակցող: Չի բացառվում, որ այս ձևաչափում ներկայացուցիչ կունենա նաև Ռուսաստանը: Ռուսաստանի ԱԳՆ հաստատել էր, որ որ Հայաստանը դիմել է Ռուսաստանին Երևանի և Անկարայի միջև հարաբերություններում միջնորդական դեր ստանձնելու համար՝ հավելելով, որ Ռուսաստանը շահագրգռված է եւ ջանքեր է գործադրել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար",- գրում է աղբյուրը:


VERELQ-ը հիշեցնում է, որ նախօրեին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Հայաստանն ու Թուրքիան հատուկ բանագնացներ կնշանակեն, որոնք կքննարկեն հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը և հավելել, որ Թուրքիան Ադրբեջանի հետ կհամակարգի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման քայլերը։


ՀՀ ԱԳՆ-ն հաստատեց այս հայտարարությունը՝ գնահատելով այս քայլը դրական:


 

Ալեն Սիմոնյանն ու Ղազախստանի դեսպանը քննարկել են Բաքվից գերեվարված անձանց վերադարձի հարցը
Հաջորդ նորություն next
 Հայաստանի ԱԽ քարտուղարի հետ քննարկվել են Կովկասում վերջին զարգացումները. Նասեր Քանանի
02.10.2023
Հայաստանի ԱԽ քարտուղարի հետ քննարկվել են Կովկասում վերջին զարգացումները. Նասեր Քանանի