Կարճաժամկետ կտրվածքով ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը բացառում եմ։ Միջնաժամկետ կտրվածքով, ռիսկերը որոշակի կաճեն, սակայն այդ ժամանակային փուլում պատերազմի վերսկսման հավանականությունը բարձր չեմ համարում։ Այս մասին գրում է Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը:"Երկարաժամկետ կտրվածքով, մեծ թվով գործոններ կան, որոնք կարող են էականորեն մեծացնել պատերազմի հավանականությունը։Կարճաժամկետ և միջնաժամկետ կտրվածքում պատերազմ չկանխատեսելու գլխավոր պատճառը ռուսական զորախմբի ներկայությունն է Արցախում, նաև ընդլայնումը Հայաստանի սահմանին։2008 թվականին Աբխազիայում, Հարավային Օսեթիայում արդեն տեսել ենք, թե ինչ է լինում, երբ ռուսական խաղաղապահների տեղակայման պայմաններում ուժի կիրառման փորձեր է լինում։ Այս հաշվարկներում իրավիճակ կարող է փոխվել, եթե կտրուկ շրջադարձեր լինեն ՌԴ-ի ներսում, մեր տարածաշրջանում։Ասածս որևէ ձևով չի բացառում սահմանային սադրանքներն ու լարվածությունը, ավելին՝ դրանց ակտիվացումը լրացուցիչ վերլուծության առարկա է",- գրել է Աբրահամյանը Facebook-ի իր էջում։