Ռուսաստանն ու Թուրքիան կնպաստեն Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը: Այս մասին Թուրքիայի արտգործնախարարի հետ բանակցություններից հետո հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Իր հերթին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտնել է, որ իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ քննարկել է մի շարք միջազգային հարցեր, այդ թվում ՝ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը: Հիշեցնենք, այսօր Անթալիայում ընթանում է ՌԴ և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումը: Թուրքական կողմի առաջարկով այն անցնում է առանց փողկապների ձևաչափով: