ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Այդ մասին հայտնում են ԱԻՆ-ի մամուլի ծառայությունից: Սյունիքի մարզի Տաթև-Աղվանի-Կապան ճանապարհահատվածը (Վերին Խոտանան գյուղի հատվածը) դժվարանցանելի է բեռնատարների համար։ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում և Ախուրյան, Լանջիկ գյուղերում մառախուղ է։