22.11.2024
Ռուս խաղաղապահներն ապահովել են Ադրբեջանի ԶՈւ 5 շարասյուների ուղեկցումը
prev Նախորդ նորություն

Դիմակավորված կողոպուտ «Գրանդ Քենդիում»․ հափշտակել են մոտ 15 մլն դրամ

Դեկտեմբերի 22-ին կողոպուտ է տեղի ունեցել Երևանում։


Shamshyan.com-ը գրում է, որ ժամը 22։40-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Հրանտ Վարդանյան փողոցում «Գրանդ Քենդի» գործարանից խոշոր չափի գումար են հափշտակել։ 

Դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը, ժամը 22։00-22։30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձինք դեմքները բժշկական դիմակով փակած մտել են գործարանի գանձապահի աշխատասենյակ և այնտեղից հափշտակել խոշոր չափի գումար, ապա դիմել փախուստի։


Փաստի առթիվ Շենգավիթի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ հանցագործություն կատարած անձանց ինքննությոնը պարզելու, նրանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։ 

Աղբյուրի տեղեկություններով՝ հաշվապահությունից հափշտակվել է մոտ 15 միլիոն դրամ։