Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Սուրեն Օհանյանը լիազորությունները դադարեցնելու մասին դիմում է ներկայացրել: Այս մասին Երևանի ավագանու արտահերթ նիստում ասաց քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը: Նշվեց, որ Սուրեն Օհանյանի մանդատը տրվել է հաջորդ թեկնածու Դիանա Քերոբյանին: Բացի այս, Երևանի ավագանու Մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սաթենիկ Մկրտչյանը ևս դիմում է ներկայացրել իր լիազորությունները դադարեցնելու մասին: