24.11.2024
Պետգույքի օտարման գործընթացներն իրականացվել են կոռուպցիոն չարաշահումներով. դատախազություն
prev Նախորդ նորություն

Անհրաժեշտ է առնվազն փորձել վերականգնել ԼՂՀ տարածքային ամբողջականությունը. Ռոբերտ Քոչարյան

Անհրաժեշտ է առնվազն փորձել վերականգնել ԼՂՀ տարածքային ամբողջականությունը։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 27-ին, ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» ընդդիմադիր դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։


Քոչարյանը, ըստ էության, ընդունել է, որ իշխանության գալու դեպքում չի հրաժարվի Արցախի վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից։ Նա նշել է, որ Հայաստանի եւ Արցախի համար անընդունելի բոլոր դրույթներն արդեն իրականացվել են, չի իրականացվել միայն մեկ կետ՝ ռազմագերիների վերադարձը։ Այն պայմաններում, երբ Ադրբեջանը շարունակում է պահել ռազմագերիներին, հրաժարվել միակ փաստաթղթից, որտեղ հստակ ամրագրված է այդ խնդիրը, մեծ սխալ կլիներ։


Խոսելով Հադրութն ու Շուշին վերադարձնելու ուղղությամբ իր գործողությունների մասին՝ Քոչարյանն ընդգծել է, որ առնվազն պետք է փորձել ապահովել ԼՂՀ տարածքային ամբողջականության վերականգնումը։


«Ես չեմ կարծում, որ հնարավոր է վերադարձնել այն ամենը, ինչ եղել է։ Բայց այդ ուղղությամբ քայլերը չեն կարող որեւէ արդյունքի չհանգեցնել, ես այն մարդկանցից եմ, ովքեր հավատում են, որ ամեն օր աշխատելով՝ անհնար է որեւէ արդյունքի չհասնել»,- հայտարարել է Քոչարյանը՝ նշելով, որ վատագույնն այն է, որ չփորձեն, անգործեն։