29.09.2024
Հայաստանը մինչև տարեվերջ ձեռք կբերի 200 000 դեղաչափ Pfizer պատվաստանյութ
prev Նախորդ նորություն

ՄիԳ-29 կործանիչների անձնակազմերը որսացել են պայմանական հակառակորդի օդային թիրախները

Հայաստանի ռուսական ռազմակայանի «Էրեբունի» ավիացիոն ռազմակայանի ՄիԳ-29 կործանիչների անձնակազմերը ուսումնավարժական թռիչքի ընթացքում պայմանական հակառակորդի օդային թիրախներ են որսացել: Այս մասին հայտնել է ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայության ղեկավար, ՌԴ ԶՈՒ գնդապետ Վադիմ Աստաֆեւը։


Ավիացիոն զույգերի կազմում օդաչուները լեռներում բարդ օդերեւութաբանական պայմաններում կատարել են պարզ եւ բարդ մանյովրներ: Բացի այդ, զինծառայողները որսացել են արագընթաց թիրախներ, որոնք նմանակում են պայմանական հակառակորդի իմիտացիոն ինքնաթիռները: Զինծառայողները նաեւ կատարել են նշված թիրախների որոնումը, խոցել են դրանք հրթիռների Էլեկտրոնային արձակումներով, մշակել են խախտող օդանավերի հարկադիր վայրէջքը:


2021 թվականին ավիաբազայի օդաչուները ՄիԳ-29 կործանիչներով ավելի քան 1,2 հազար ուսումնական եւ ուսումնամարտական թռիչք են կատարել՝ մարտավարական վարժանքների ժամանակ հաստիքային սպառազինության գործնական կիրառմամբ եւ ԱՊՀ երկրների ՀՕՊ միավորված համակարգի կազմում մարտական հերթապահության իրականացման ընթացքում:

Վաղը Փաշինյանը կպատասխանի ԶԼՄ-ների ու ՀԿ-ների հարցերին
Հաջորդ նորություն next
 Հայաստանի իրավունքն է աշխատել իր պաշտպանական ունակությունների վրա. ԵՄ խոսնակը` Ալիևին
28.09.2024
Հայաստանի իրավունքն է աշխատել իր պաշտպանական ունակությունների վրա. ԵՄ խոսնակը` Ալիևին