19.04.2025
COVID-19-ի դեմ խթանիչ (բուստեր) դեղաչափով պատվաստման սխեման
prev Նախորդ նորություն

Հայաստանը մինչև տարեվերջ ձեռք կբերի 200 000 դեղաչափ Pfizer պատվաստանյութ

Հայաստանի կառավարությունը դետեմբերի 23-ի նիստում որոշեց գումար հատկացնել մինչև տարեվերջ կորոնավիրուսի դեմ 200 000 դեղաչափ Pfizer ըներության պատվաստանյութ ձեռք բերելու համար:


Ընդհանուր առամամբ կառավարությունը 3,7 միլիարդ դրամ կհատկացնի առողջապահության նախարարությանը՝ կորոնավիրուսով պայմանավորված ծախսերի համար, որից 1,2 միլիարդը ուղղվել է 200 000 դեղաչափ Pfizer պատվաստանյութի ձեռքբերմանը։


Կառավարության նիստում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշեց, որ Pfizer ըներության պատվաստանյութի գնման գործընթացը բավական երկար է տևել:


«Pfizer-ի հետ կաված մենք անցանք բավական երկար ստուգող գործընթաց, որը վերաբերում էր սառցային շղթային: Այդ գործընթացներն ավարտին են մոտեցել և կառավարությունը գումար է հատկացրել պատվաստանյութի ձեռք բերման համար: Հաջորդիվ արդեն մենք ունենք նույն պատվաստանյութի նվիրատվության խոստումներ և ակնկալում ենք, որ բացի այս 200 հազար դեղաչափից, կստանանք նաև նվիրատվություներ», - ասաց Ավանեսյանը:


Նա նշեց, որ ներկայում բանակցությունները ավարտված են, պայմանագիրը այսօր կամ վաղը կկնքվի: «Նախատեսվում է մինչև տարեվերջ պատվաստանյութի ներկրում»,- ասաց նա։


Նշենք նաև, որ կառավարության հատկացրած գումարից 2,5 միլիարդը ուղղվել է կորոնավիրուսով պայմանավորված պրոֆիլավորված բժշկական կենտրոնների ծախսերին, աշխատավարձերին, դեղորայքային հագեցվածությանն ու վարակակիրների սննդի ապահովմանը։


Ավելի վաղ հայտարարվել էր, որ Պորտուգալիան Հայաստանին կտրամադրի 400 հազար դեղաչափ Pfizer պատվաստանյութ։


Եվրահանձնաժողովի պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության համաձայն, Հայաստանը Եվրամիության անդամ երկրից աջակցություն է ստանում Արևելյան գործընկերության երկրներ COVID-19-ի դեմ պատվաստանյութերի մատակարարման գործընթացի շրջանակում։


 


 


 


 

ՄիԳ-29 կործանիչների անձնակազմերը որսացել են պայմանական հակառակորդի օդային թիրախները
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար