21.04.2025
Հայաստանը Ջամմուի ու Քաշմիրի հարցում աջակցում է Հնդկաստանին. Արշակյանը՝ դեսպանին
prev Նախորդ նորություն

Արցախում կորոնավիրուսային հիվանդության 13 նոր դեպք է գրանցվել

Դեկտեմբերի 22-ին կատարվել է 331 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 13 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 84 վարակակիր:


Բժիշկները 14 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 40-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։


Արձանագրվել է 1 մահ՝ 70-ամյա կինը մահացել է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով, ում մոտ ախտորոշվել էր երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ:


2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 31 256 քաղաքացու հետազոտություն, որից 4 722-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։


Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:


 

Վրաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները բանակցություններ են անցկացրել Բաքվում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան