Քաղաքականությունը Փաշինյանի պատճառով վերածվել է թեթևաբարո կնոջ. Աշոտյան
2021 թվականը Հայաստանի նորագույն պատմության մեջ ամենաամոթալի տարին էր, որովհետև 2021-ում է հունիսի 20-ը: Այն է՝ պարտություն բերած, իր ժողովրդին դավաճանած ղեկավարի վերարտադրության օրը: Այս մասին «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» հասարակական կազմակերպության հրավիրած «2022 թվական՝ Հայաստան. լինել, թե չլինել» քննարկմանը հայտարարեց Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Նրա խոսքով՝ ինքը դժվար է պատկերացնում, թե ինչ պետք է անի ժողովուրդն այդ խարանը իր ճակատից մաքրելու համար:
"2021 մեև նվազագույն ինքնիշխանության տարին էր, առավելագույն անբարոյականության տարին էր: Հայաստանը երբեք այսքան խղճուկ չի եղել արտաքին քաղաքականության մեջ, այսքան խղճուկ չի եղել տարածաշրջանում: Այսօր մեր քաղաքականությունը Նիկոլ Փաշինյանի պատճառով վերածվել է մի թեթևաբարո կնոջ, որը ոչինչ չի ստանում",- նշեց Աշոտյանը:
Ամենախոշոր դիվաանագիտական հաղթանակը անցնող տարում, ըստ ՀՀԿ-կան գործչի, 106 ոչխարների վերադարձն էր Ադրբեջանի կողմից սահմանամերձ գյուղերից մեկին:
"Լավատեսությունն այսօր ճոխություն է, որ հայերն իրենց թույլ տալ չեն կարող: Թեև կա կեղծ լավատեսություն՝ խաղաղության դարաշրջանի, մնացածի մասով: 2022-ը կարող է լինել լավ տարի միայն այն դեպքում, եթե մենք կարողանանք վերադարձնել կորցրածը",- հավելեց Արմեն Աշոտյանը: