24.11.2024
Քաղաքականությունը Փաշինյանի պատճառով վերածվել է թեթևաբարո կնոջ. Աշոտյան
prev Նախորդ նորություն

Առանց ժողովրդի ընդդիմությունը նեղը չի գցի Նոբելյանի արժանի մանիպուլյատորին. Զոհրաբյան

Պատերազմից հետո ես գտնում էի, որ պետք է գնալ արտահերթ ընտրությունների, բայց ես անգամ ամենավատ երազում չէի կարող պատկերացնել, որ Ալիևի առջև ծնկի եկած իշխանությունը կվերընտրվի: Այս մասին «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» հասարակական կազմակերպության հրավիրած «2022 թվական՝ Հայաստան. լինել, թե չլինել» քննարկմանը հայտարարեց ԱԺ նախկին պատգամավոր, նշված ՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը:


Նա նշեց, որ իրեն շատ են մեղադրում, թե քննադատում է խորհրդարանական ընդդիմությանը: Զոհրաբյանը բացատրեց.


"Այս խորհրդարանը արյան ծնունդ է, Եռաբլուրի ծնունդ է: Բայց չի կարող այս խորհրդարանն ունենալ ուրիշ օրակարգ, որովհետև մենք այսօր գտնվում ենք մեր պետականության կորստի սահմանագծի. լիկվիդացիոն գներով Հայաստանը հանված է գեոպոլիտիկ աճուրդի":


Նա նշեց, որ Հայաստանն այնքան վատ վիճակում է հայտնվել, որում երբեք չի եղել: Նախկինում, ըստ Զոհրաբյանի, Հայաստանին գոնե տալիս էին "մենյու" ու ասում, որ կարող է սա կամ նա ընտրել, բայց հիմա մեզ անգամ դրանից են զրկել ու ասում են, որ մենք այլևս ոչինչ ենք, ինչ տան, նա էլ պետք է ուտենք:


"Հայաստանը դադարել է լինել սուբյեկտ, մեր մասին կայացվում են որոշումներ՝ Սոչիում, Բրյուսելում և այլ տեղերում, որի մասին մեզ ուղղակի տեղեկացնում են: Հայաստանը մնացել է առանց դիվանագիտական աշխատանքի, չկա դիվանագիտություն: Մենք իրական օրակարգը թողած, քննարկում ենք կեղծ օրակարգը: Այդ թվում և Ազգային Ժողովը: Օրինակ, քննարկում ենք Ռուբեն Ռուբինյանին, փոխարենը քննարկենք այն, որ Թուրքիան շարունակում է պնդել իր նախապայմանները, պնդել, որ Հայաստանի հետ բարիդրացիական հարաբերություններ կարգավորելոը Հայոց Ցեղասպանության հարցից հրաժարումով պետք է լինի: Թուրքիան շարունակում է դա պնդել և ասում է, որ հայկական կողմից ստացել է դրական ազդակներ: Հարց իշխանությանը՝ ո՞րն է դրական ազդակը, արդեն հրաժարվե՞լ եք: Թեև ԱԳՆ վերջին հայտարարությունը դրա վկայությունն է",- ասաց նա:


Վերադառնալով ընդդիմությանը, Զոհրաբյանն ասաց, որ մարդկայնորեն հասկանում է ընդդիմությանը, որն ուղղակի հայտնվել է փակուղում ու չի կարողանում ձևավորել կենսունակ, գործուն օրակարգ, որովհետև չկա դրսի աջակցությունը, որովհետև կտրվել է ժողովուրդ-ընդդիմություն պորտալարը.


"Դժվար է վերականգնել այդ պորտալարը, հսկանում եմ՝ ծանր է, բայց այլ տարբերակ չկա. եթե չի լինելու ժողովուրդ փողոցում, ընդդիմությունը որքան էլ հրաշալի հարցեր տա ԱԺ-ում, միևնույնն է չի կարողանալու նեղը գցել Նոբելյան մրցանակի արժանի մանիպուլյատորին",- հավելեց Նաիրա Զոհրաբյանը: