24.11.2024
Ղարաբաղյան պատերազմը երբեք կրոնական պատերազմ չի եղել. նախագահի հարցազրույցը ArabNews-ին
prev Նախորդ նորություն

Արցախում կարանտինը երկարաձգվել է. հանվել են որոշ սահմանափակումներ

Նոր տեսակի կորոնավիրուսի տարածումը կանխելու և այն վերացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում սահմանված կարանտինը երկարաձգվել է մինչև 2022թ.-ի մարտի 24-ը։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի տեղեկատվական շտաբից:


Նախկինում կիրառված որոշ սահմանափակումներ հանվել կամ ավելի մեղմ պայմաններ են առաջադրվել:


Փոփոխությունները մասնավորապես վերաբերում են հետևյալ կետերին՝



  • Հանրապետությունում ուսումնական գործընթացը լիարժեք վերականգնվում է՝ հակահամաճարակային կանոնների պահպանմամբ:

  • Հավաքների և այլ միջոցառումների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցելը թույլատրվում է միայն Արցախի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից սահմանված համապատասխան սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների պահպանմամբ: Միջոցառումների մասնակցության մասին համապատասխան դրույթներում հանվել է անձանց թվաքանակի սահմանափակումը:

  • Աշխատավայր ներկայանալիս յուրաքանչյուր 14 օրը մեկ ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ ներկայացնելու պահանջը հանվել է:

  • Պատվաստումից հետո բժշկի ցուցումով անձը կարող է երկու օր մնալ տանը և չաշխատել:

  • Հղի կանանց և ռիսկային գոտում գտնվող այլ անձանց աշխատանքը հնարավոր բոլոր դեպքերում կազմակերպել հեռավար:

  • Ուժի մեջ են մնում անհատական պաշտպանության միջոցների կիրառման կանոնները, որոնց պահպանման հանդեպ լրացուցիչ վերահսկողություն է իրականացվելու:


Նշենք, որ դեկտեմբերի 22-ին Արցախում կատարվել է 331 թեստավորում, արդյունքում 13 նոր դեպք է գրանցվել։ Այժմ 84 վարակակիր ստացիոնար բուժում են ստանում, 14 հիվանդի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, 40-ինը՝ ծանր։ 1 օրում մահացել է 1 անձ։ 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսով վարակվելու 4722 դեպք է գրանցվել։