24.11.2024
Ադրբեջանում  միջանցքի մասին որպես կայացած փաստ են խոսում. Աբրահամյան
prev Նախորդ նորություն

Որոշումն օրինական է՞,թե՞ ոչ . դատավորը Վանաձորի ավագանուն արգելել է ընտրել համայնքապետ

Վարչական դատարանը, դատավոր Հրաչ Այվազյանի դեմքով, միացավ իրավական բանդիտիզմին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Արսեն Բաբայանը:


«Սույն դատավորը Վանաձորի ավագանուն ապօրինաբար արգելել է այսօր ընտրել համայնքի ղեկավար»,-հավելել է նա:


Ավելի վաղ «Լուսավոր Հայաստանը» Վանաձորի ընտրությունների հետ կապված դիմել էր դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել ընտրության արդյունքների մասին ընտրական հանձնաժողովի որոշումը:


«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարում է, որ դատարանում քննվող վարչական գործի շրջանակներում դատարանի կողմից այսօր՝ դեկտեմբերի 24-ին կիրառվել է հայցի ապահովման միջոց, որով մասնավորապես արգելվել է Վանաձոր խոշորացված համայնքի ղեկավար ընտրելու հարցի քննարկման նպատակով ավագանու նիստերի կազմակերպմանն ու անցկացմանն ուղղված որևէ գործողության կատարումը` մինչ վերաքննիչ վարչական դատարան ներկայացված վերաքննիչ բողոքի ընդունելության հարցի լուծումը։ 


«Մինչդեռ, Վանաձորի համայնքապետարանում, չսպասելով ընտրական վեճի արդյունքներին, ավագանու նիստ են փորձում գումարել, ինչն անթույլատրելի և անօրինական է` ըստ վերը նշված որոշման»,-ասված է հաղորդագրության մեջ:


Հիշեցնենք, որ այսօր՝ դեկտեմբերի 24-ին նախատեսված էր Վանաձորի նորընտիր ավագանու անդրանիկ նիստը, որտեղ պետք է ընտրվեր համայնքի ղեկավար, սակայն այն չկայացավ: Համայնքի աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Հակոբյանը ընթերցեց վարչական դատարանի որոշումը, որը «Լուսավոր Հայաստան» կուսակցության հայցի հիման վրա միջանկյալ միջոց էր կիրառել, որով արգելվում է Վանաձորի ավագանուն այս ընթացքում ավագանու նիստ հրավիրել համայնքապետ ընտրելու օրակարգով:


Բացի այդ, պարզվեց, որ ավագանու 33 անդամից նիստին ներկայացել էր 16-ը, ինչը նշանակում է, որ նիստն իրավազոր չէ: