Մայիսի 14-ին Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Լեռնային Ղարաբաղի առաքելության ղեկավար Բերտրան Լամոնի հետ։ Հանդիպմանը ներկայացվել են առաքելության կողմից ընթացիկ տարվա առաջին եռամսյակում իրականացված գործունեության մասին տեղեկություններ։ Շեշտվել է Անվտանգության խորհրդի գրասենյակի հետ համագործակցության արդյունավետությունը։ Վիտալի Բալասանյանն իր հերթին կարևորել է առաքելության գործունեության նշանակությունը, նշել Հանրապետության իշխանությունների շարունակական աջակցության պատրաստակամությունը՝ ծագող հարցերին համատեղ ուժերով լուծում տալու ուղղությամբ։