7.09.2025
Մտել ենք վերջնախաղի փուլ, որի ելքից է կախված նոր գործընթացների բնույթը. Թևանյան
prev Նախորդ նորություն

Չի կարող հայ-թուրքական հաշտեցման գործընթաց լինի առանց ԱՄՆ նախագահի ներգրավման. Սարգսյան

Եթե նայենք պատմությանը, ապա կտեսնենք, որ հայ-ամերիկյան բարձր մակարդակի շփումների պիկը գալիս էր հենց այն ժամանակ, երբ կար Արցախի հարցում առաջընթացի հնարավորություն կամ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկար: Այս մասին գրում է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը՝ շարունակելով.


"Ասածիս ապացույցներն էին Տեր-Պետրոսյանի 1994թ այցը Վաշինգտոն (նրա մոտեցումներն այդ երկու հարցերի շուրջ աջակցություն էին ստանում Քլինթոնի վարչակազմի կողմից), նույնը կարելի է ասել Քոչարյանի 2002թ. Քի Ուեստի հանդիպման մասին և նույնը կարելի է ասել Սարգսյան-Օբամա հանդիպման մասին՝ ֆուտբոլային դիվանագիտության ժամանակ, որին հաջորդեցին պետքարտուղար Քլինթոնի երկու այցերը:

Ինչպես մի ամգամ ինձ ասաց նախկին պետքարտուղարի տեղակալը, «մեր նախագահը երբեք իր հեղինակությունը չի դնի «չլինող» պրոցեսում: Իսկ, եթե պրոցեսը ԱՄՆ շահերի համար դրական ելք ունենա, նախագահը անձամբ կներքաշվի»:

Հաշվի առնելով սա, առաջիկայում կանխատեսում եմ հայ-ամերիկյան երկկողմ բարձր մակարդակի շփումներ՝ պայմանավորված նույն օրակարգային հարցերով: Շփումները մեր իշխանությունների նկատմամբ դրական վերաբերմունք չեն նշանակում: ԱՄՆ-ն իր հետաքրքրություններն ունի մեր տարածաշրջանում և դրանք կարող է կյանքի կոչել այն դեպքում, երբ այստեղ կոնֆլիկտներ չկան: Չի կարող հայ-թուրքական հաշտեցման գործընթաց կամ Արցախի հարցի ինչ-որ լուծում լինի առանց ԱՄՆ նախագահի ներգրավման, մանավանդ, երբ Բայդենն է Էրդողանին կոչ արել հայ-թուրքական գործընթաց սկսել:

Առաջիկայում մեր պաշտոնյաներին հրավիրելու են Վաշինգտոն, քաջալերեն հստակ և արագ քայլեր ձեռնարկել: Նույնը իհարկե Թուրքիայի և Ադրբեջանի մասով: Վերջիվերջո նոյեմբերի 9-ի հայտարարությունը և Սոչիի պայմանավորվածությունները արդեն իսկ լեգիտիմացվել են Բրյուսելի և Փարիզի կողմից և հիմա Վաշինգտոնի հերթն է",- գրել է քաղաքագետը:


 


 


 


 

Պաշտպանության նախարարներին չի կարելի փոխել նասկու պես. Ռոբերտ Քոչարյան
Հաջորդ նորություն next
 Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը
04.09.2025
Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը