29.03.2024
Վարդենիսում այս պահին կա կորոնավիրուսի հաստատված 47 դեպք. Գեղարքունիքի մարզպետ
22.04.2020
Վարդենիսում այս պահին կա կորոնավիրուսի հաստատված 47 դեպք. Գեղարքունիքի մարզպետ

Վարդենիսում այս պահին կա կորոնավիրուսի հաստատված 47 դեպք: Նրանցից 12-ը հիվանդանոցի աշխատակիցներ են, որոնցից մեկն է բժիշկ: Պոլիկլինիկայում 9 դեպք կա հաստատված, որոնցից 2-ը բժիշկ են: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: «Վարդենիսում դեռեւս խնդիր կա սկզբնաղբյուրի հայտնաբերման հետ կապված: Քաղաքում հաստատված առաջին դեպքը հայտնաբերվել է բժշկի մոտ, եւ պետք է հայտնաբերել, թե ումից է վարակվել նա, ում հետ է շփվել, որպեսզի պարզվի սկզբնաղբյուրը», - ասել է նա: Պարետի որոշմամբ՝ այսօր առավոտյան ժամը 8-ից տեղաշարժի գրաֆիկ է սահմանվել Վարդենիսում: Քաղաքի մուտքերի-ելքերի մոտ 5 անցակետ է սահմանվել:  Մարզպետի խոսքով, Վարդենիսի պոլիկլինիկան այժմ չի աշխատում, սակայն բժիշկների համարները փոխանցվել են թեժ գծին, որպեսզի բնակիչները կարիքի դեպքում զանգեն նրանց: Հիվանդանոցը մասնակի է գործում, իսկ շտապօգնության բաժանմունքը՝ ամբողջությամբ:

Նորություններ գործընկերներից