Ձեր դժբախտությունը ձեր ուղեղի մեջ է, դժգունությունը` թրքահպատակության և ապիկարության։ Դուք այդպես էլ չհասկացաք մեր հոգու ցավը։ Նման գրառում է Facebook-ի իր էջում կատարել Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:"Մայիսի 9 -ին ընդառաջ թուրքը հանեց ՍԲ Ղազանչեցոց Ամենափրկիչ եկեղեցու գմբեթները։ Իսկ այս լուսանկարը մի քանի օր առաջ եմ նկարել",- գրել է նա՝ հրապարակելով լուսանկարը։