Հայաստանում գիտնականների աշխատավարձերը կարող են եռապատկվել. նախարար
Հայաստանում գիտնականների աշխատավարձերը կարող են եռապատկվել։ Այդ մասին դեկտեմբերի 28-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանը։
Նրա խոսքով, գիտության ոլորտի ֆինանսավորումն աճել է 85%-ով։
Այնուհետև նա խոսեց երիտասարդ ընտանիքներին մատչելի բնակարան հատկացնելու ծրագրի մասին: «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագրի ֆինանսավորման ծավալը 2021 թվականին գերազանցել է 1,3 մլրդ դրամը», - ասաց նախարարը՝ հավելելով, որ այդ միջոցները տրամադրվել են տոկոսների սուբսիդիաների տեսքով: Խոսքը 5861 բնակարանի մասին է։
Դումանյանը նաև տեղեկացրեց, որ 2021 թվականին 20 բնակավայրերում կառուցվել են մոդուլային մանկապարտեզներ: «10 բնակավայրերում ներդրվել են այլընտրանքային նախադպրոցական ծառայություններ՝ յուրաքանչյուր բնակավայրի համար 7,8 մլն դրամ գրանտի տեսքով», - ասաց նա: