24.11.2024
Երևան քաղաքին նվիրաբերվել է 75 հատ քարե նստարան, 135 աղբաման
prev Նախորդ նորություն

Հայագիտության զարգացման ծրագրեր իրականացվում են աշխարհի 11 երկրներում. նախարար

Հայագիտության զարգացման ծրագրերն իրականացվում են աշխարհի 11 երկրներում։ 2021 թվականին նման ծրագրեր սկսեցին իրականացվել ՄԳԻՄՕ-ում, Հռոմում Լա Սապիենցայի համալսարանում, Կահիրեի համալսարանում և այլն։


Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 28-ին, հայտնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանը։


Նախարարն այս գործընթացում առաջնահերթ համարեց հայագիտական առարկաների դասավանդման հիմքերի ամրապնդումը, Սփյուռքում դասավանդողների հետ աշխատանքը, համահայկական միջոցառումների անցկացումը:


Նրա խոսքով՝ միայն ընթացիկ տարում 18 երկրների ավելի քան 100 ուսումնական հաստատություններին փոխանցվել է համապատասխան գրականության շուրջ 44 հազար օրինակ: