Անհայտ կորած հայ զինծառայողների, ինչպես նաև քաղաքացիական անձանց աճյունների որոնումները շարունակվում են: Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։ Որոնումներն իրականացվում են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում, որոնց մասնակցում է մեկ փրկարարական ջոկատ: Այսօրվա դրությամբ հայտնաբերվել է 1552 զոհվածների մարմին։