12.10.2024
Մոսկովյան հանդիպմանը գեթ մեկ հարց ենք ունեցել՝ մեր գերիների վերադարձը. Արմեն Մուրադյան
prev Նախորդ նորություն

ՌԴ շնորհիվ հնարավոր եղավ փրկել Արցախի թեկուզ վիրավոր, սակայն ֆիզիկական գոյությունը. Ասրյան

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ, «Հայոց Արծիվներ» կամավորական ջոկատի հրամանատար, գնդապետ Խաչիկ Ասրյանը կոչով դիմել է Արցախի ժողովրդին.

«2020 թվականը Հայաստանի ու Արցախի համար ամենաողբերգականն ու կորստաբերն էր՝ առնվազն վերջին հարյուրամյակի ընթացքում: Թուրք-ադրբեջանական հրոսակախմբերի հարձակման արդյունքում՝ մենք կորցրեցինք հազարավոր հայորդիների կյանքի գնով ձեռք բերած ու հայ ժողովրդի 30-ամյա զոհողությունների արդյունքում պահպանած Արցախ աշխարհի զգալի մասը: Բարեբախտաբար, մեր դարավոր բարեկամ ու ռազմավարական միակ դաշնակից Ռուսաստանի Դաշնության անմիջական միջնորդության և Ռուսաստանի խաղաղապահ ուժերի տեղակայման շնորհիվ, հնարավոր եղավ կանխել արյունահեղության շարունակումը՝ փրկելով Արցախի թեկուզ վիրավոր, սակայն ֆիզիկական գոյությունը:

Պատվախնդի՛ր արցախցիներ,
Հայաստանի անմնացորդ աջակցությամբ ամբողջ Արցախը մաքրվելու է թուրքական ժամանակավոր ներկայությունից և վերականգնելու է իր՝ ինքնիշխան ապրելու իրավունքը:

Մենք պարտավոր ենք ապրել և ուժեղանալ, կառուցել ռազմական և սոցիալական Հայաստան ու Արցախ՝ հանուն մեր հազարավոր նահատակ որդիների և գալիք սերունդների աչքերին արժանապատիվ նայելու իրավունքի",- ասված է Ասրյանի հայտարարության մեջ:


 


 

Կորոնավիրուսը Հայաստանում. 59 նոր դեպք և 8 մահ մեկ օրում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` edu.am
11.10.2024
ԿԳՄՍ փոխնախարարը հանդիպել է Հայաստան-Հունգարիա բարեկամական խմբի պատվիրակության հետ