26.11.2024
ՌԴ շնորհիվ հնարավոր եղավ փրկել Արցախի թեկուզ վիրավոր, սակայն ֆիզիկական գոյությունը. Ասրյան
prev Նախորդ նորություն

Կորոնավիրուսը Հայաստանում. 59 նոր դեպք և 8 մահ մեկ օրում

Հայաստանում դեկտեմբերի 27-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 59 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 344 540 դեպքի:  


Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2 535 650, վերջին մեկ օրում` 4669 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 4250 պացիենտ: Մեկ օրում նվազել է 181-ով:


Վերջին տվյալներով ապաքինվել է 330 841 անձ` վերջին մեկ օրում 248 անձ:


Անցած մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 7 քաղաքացի, մահացածների թիվը 7950 է:


Նախորդ օրը արձանագրվել նաև մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահվան նման դեպքերի ընդհանուր թիվը 1499 է: