Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Ռաֆիկ Մաշադյանն ազատվել է ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից: Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Արտյոմ Սմբատյանն ազատվել է առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից եւ նշանակվել պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ: