Միհրան Հակոբյանի հետ կատարված փաստը վկայում է այն մասին, որ կապիտուլյանտը երեկ ձեռք էր մեկնում հրապարակից ոչ թե համերաշխության, այլ նռնակ նետելու համար: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ, "Պատիվ ունեմ" դաշինքի ներկայացուցիչ Արմեն Աշոտյանը: VERELQ-ը հիշեցնում է, որ Երևանում վաղ առավոտյան անհայտ անձը կամ անձինք նռնակ են նետել հասարակական-քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանին պատկանող Toyota մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ։ Տուժածներ չկան։