24.11.2024
Արման Թաթոյանի պաշտոնավարման ավարտն ադրբեջանական ԶԼՄ-ներին պատճառել է մեծ ուրախություն
prev Նախորդ նորություն

Վրաստանը փոխում է ՀՀ քաղաքացիների համար մուտքի կանոնները

Մարտի 1-ից կորոնավիրուսի դեմ ամբողջությամբ (երկու դոզայով) պատվաստված Հայաստանի Հանրապետության քաղաքացիները Վրաստանի ցամաքային սահմանով Վրաստան մուտք գործելիս կազատվեն ՊՇՌ թեստ ներկայացնելու պահանջից, ինչպես նաև երրորդ օրը ՊՇՌ թեստ ևս չեն հանձնի։ Այս մասին հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից։


Պատվաստման սերտիֆիկատ չունեցող ՀՀ քաղաքացիները Վրաստանի ցամաքային սահման հասնելիս պարտավոր են ներկայացնել ՊՇՌ թեսթի բացասական պատասխան։


ՊՇՌ թեստի պահանջից ազատվում են նաև Հայաստանում պատվաստված Վրաստանի քաղաքացիները։