Ես խոսել եմ երկու շաբաթ առաջ հայրենիք վերադարձած տղաների հետ։ Բաքվի բանտում նրանք տեսել են դժոխքը, նրանք եղել են դժոխքում։ Այս մասին ԵԽԽՎ նիստում հայտարարել է հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը:"Ադրբեջանին կոչերով եւ հորդորներով դիմելն այլեւս անիմաստ է։ Եվ ես նորից և ամեն օր կոչ եմ անելու կոնկրետ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի հանդեպ, այլապես Ադրբեջանը դառնալու է Եվրոպայի ու եվրոպական արժեքների վերջին գերեզմանափորը",- հայտարարել է հայ պատվիրակը։