Ազգային ժողովում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Կառավարության ծրագրի ներկայացումն ընդհատվել է ծեծկռտուքով: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկման ընթացքում «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանին նիստերի դահլիճից հեռացնելու որոշում կայացրեց: Վերջինս տեղից միջամտել էր Փաշինյանի ելույթի ժամանակ: Պատգամավորը հրաժարվեց հեռանալ, իսկ անվտանգության աշխատակիցների հրավիրվելուց հետո սկսվեց խառնաշփոթը: Նիստերի դահլիճում են տասնյակ անվտանգության աշխատակիցներ, որոնք մի շարք ընդդիմադիր պատգամավորների դուրս բերեցին դահլիճից: Տեսանյությում երևում է, թե ինչպես են ընդդիմադիր կին պատգամավորները վանկարկում "դավաճան Նիկոլ":