Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը մայիսի 25-ին կարճատև այցերով կայցելի Հայաստան և Ադրբեջան: Այս մասին հայտարարել է ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն, գրում է Iran Press-ը: Օրակարգի և այցերի շրջանակում քննարկվելիք թեմաների մասին նա չի մանրամասնել: