8.06.2025
Վրաստանի վարչապետը հետախուզության նոր ղեկավարի հետ քննարկել է տարածաշրջանային իրավիճակը
23.04.2021
Վրաստանի վարչապետը հետախուզության նոր ղեկավարի հետ քննարկել է տարածաշրջանային իրավիճակը

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Շալվա Լոմիձեին նշանակել է հետախուզության ծառայության ղեկավար: Կառավարության աշխատակազմի մամուլի ծառայության տեղեկատվության համաձայն՝ Կառավարության ղեկավարն աշխատանքային հանդիպում է ունեցել հետախուզության ծառայության նորանշանակ ղեկավարի հետ, ում հետ քննարկել է տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակն ու անվտանգության մարտահրավերները: Նշենք, որ Շալվա Լոմիձեն նախկինում կատարել է հետախուզության ծառայության ղեկավարի պարտականությունները, իսկ 2014-2020 թվականներին եղել է հետախուզության ծառայության ղեկավարի առաջին տեղակալը: Տարբեր ժամանակներում նա եղել է ՆԳՆ տեղեկատվական-վերլուծական դեպարտամենտի գլխավոր վարչության պետը, տարբեր պաշտոններում աշխատել է գերատեսչության հակահետախուզության դեպարտամենտում, ինչպես նաև պետական անվտանգության ծառայության հակահետախուզությունում: