ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. ԱԻՆ
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող "Ամբերդ" բարձրլեռնային օդերևութաբանական կայանից ավտոճանապարհները փակ են:
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցասայլով բեռնատարների համար (խորհուրդ է տրվում օգտագործել շղթաները հակակարկտային կայանների համար):
Սյունիքի մարզի Աղվալի-Հալիձոր ավտոճանապարհին և Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Շիրակի մարզի Գյումրի քաղաքում և Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհին առկա է մառախուղ:
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: