Ռուս օդաչուները որսացել են ՀՀ օդային տարածքը "խախտողին"
Էրեբունի ռուսական ավիացիոն ռազմակայանի օդաչուները եւ Հայաստանում Հարավային ռազմական օկրուգի հակաօդային պաշտպանության զենիթային ստորաբաժանումների հաշվարկները ՀՀ պաշտպանության նախարարության հերթապահ հերթափոխների զինծառայողների հետ համատեղ կատարել են ուսումնական խնդիրներ:
Այս մասին լրագրողներին հայտնել է ռուսական ռազմակայանի մամուլի ծառայության պետ Վադիմ Աստաֆեւը, փոխանցում է "ՌԻԱ Նովոստի" -ն։
"Ուսումնական պարապմունքների ընթացքում մշակվել են օդային տարածքի խախտողներին նմանակող պայմանական օդային թիրախների հայտնաբերման եւ որսալու գործողությունները", - ասել է նա:
ՀՕՊ ստորաբաժանումների զինծառայողները գործողություններ են կատարել օդային տարածքի պահպանության մարտական հերթապահություն իրականացնելիս: Հերթապահ հերթափոխների ուսումնավարժական թռիչքներն իրականացվել են 50-ից մինչեւ 6 հազար մետր բարձրություններում՝ ճանաչման անջատված համակարգերով տարբեր արագությունների վրա:
Վարժանքների ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել ՀՌՕ միավորման տեղակայման շրջանում տեղակայված օդային սահմանների եւ ստորաբաժանումների պաշտպանությանը: Զինծառայողները բարդ եղանակային պայմաններում կատարել են խնդիրներ՝ առատ տեղումներով, պոռթկուն քամիով, ինչպես նաեւ բարձրլեռնային տեղանքում ջերմաստիճանի տատանումներով: