«Ականատես» դիտորդական առաքելությունը պատրաստվում է ձայների զուգահեռ հաշվարկ անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններում, որոնք տեղի կունենան հունիսի 20-ին: Այս մասին կազմակերպությունը հայտնում է իր Ֆեյսբուքյան էջում։ Ձայների զուգահեռ հաշվարկը տարբերվում է հասարակական կարծիքի ուսումնասիրությունից (կամ Exit Poll) նրանով, որ նա հաշվարկում է փաստացի ձայների քանակը՝ հիմք ընդունելով քվեարկության և հաշվարկման գործընթացների մասին տվյալները: