Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն և Մոսկվայում Իրանի դեսպան Կազեմ Ջալալին քննարկել են Լեռնային Ղարաբաղի խնդիրը և հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը: Այս մասին մայիսի 18-ին հայտնել Է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։ Զրույցի ընթացքում տեղի է ունեցել մտքերի հանգամանալից փոխանակում տարածաշրջանային օրակարգի արդիական հարցերի, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի և հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ: