25.11.2024
Ռոբերտ Քոչարյանին և Արմեն Գևորգյանին սպառնում է 7-ից 12 տարվա ազատազրկում
prev Նախորդ նորություն

Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերբիայի նախագահին

Հանրապետության նախագահի լիազորությունները կատարող Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերբիայի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Վուչիչին ազգային տոնի՝ Պետականության օրվա առթիվ:

Ուղերձում մասնավորապես ասվում է.


«Հայաստանը մեծապես կարևորում է Սերբիայի հետ բարեկամական կապերի հետևողական զարգացումն ու խորացումը երկկողմ և բազմակողմ հարթակներում: Մեր երկրների միջև առկա կայուն գործընկերային հարաբերությունները մշտապես աչքի են ընկել փոխադարձ վստահությամբ և դրանք խորացնելու անկեղծ ցանկությամբ:


Համոզված եմ, որ համատեղ ջանքերով կշարունակենք զարգացնել փոխշահավետ գործակցությունը՝ ի շահ մեր ժողովուրդների»: