Քիչ առաջ Երևանում շտապօգնության ավտոմեքենա է կողաշրջվել: Ինչպես հայտնում է Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոցի մամուլի խոսնակ Շուշան Դանիելյանը, շտապ օգնության 3 աշխատակիցները ՝ բժիշկը, բուժքույրը և վարորդը տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։«Ներկա պահին տուժածները գտնվում են հետազոտման փուլում։Վարորդի վիճակը գնահատավում է միջին ծանրության՝ ունի աջ վերին վերջույթի բազմաբեկոր կոտրվածք, բժշկի վիճակը գնահատվում է բավարար, իսկ բուժքրոջ վիճակը՝ կայուն՝ միջին ծանրության։Ներկա պահին տուժածների կյանքին վտանգ չի սպառնում»,- գրել է խոսնակը։ Shamshyan.com-ի տեղեկություններով, ժամը 14։30-ի սահմաններում Մամիկոնյանց-Գրիբոյեդով փողոցների խաչմերուկում բախվել են Ford Fusion մակնիշի 10 AV 888 համարանիշի և Haise մակնիշի 676 AO 61 համարանիշի (որը հաշվառված է Երևանի 1-03 շտապօգնության հաշվեկշռում) ավտոմեքենաները։