Հայաստանի հետ սահմանին լարվածությունը լուրջ մտահոգություն է առաջացնում։ Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը Twitter-ի պաշտոնական էջում հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժման հետ: «Հայաստանի հետ սահմանին լարվածությունը լուրջ մտահոգություն է առաջացնում։ Պետք է հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Պետք է խուսափել ցանկացած միակողմանի գործողություններից, որոնք կարող են վտանգել տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը», - ասված է արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության մեջ։