23.11.2024
Ավարտվել է 44-օրյա պատերազմում զոհվածների աճյունների նույնականացումը. Ավանեսյան
prev Նախորդ նորություն

Գործադիրը հավանություն է տվել Սևանում «Արդյունաբերական ջերմոցային համալիրի» կառուցմանը

Կառավարությունը փետրվարի 17-ի հերթական նիստում հավանություն է տվել Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում "արդյունաբերական ջերմոցային համալիրի" կառուցման ներդրումային ծրագրին։


Ներդրումների ընդհանուր ծավալը կկազմի 48 միլիոն եվրո։ Ջերմոցային համալիրը գտնվում է 110 հեկտարի վրա, որից 45 հեկտարը կզբաղեցնեն ջերմոցները, մնացածը՝ սպասարկող ենթակառուցվածքները։ Համալիրը կկառուցվի Լճաշեն և Վարսեր գյուղերի տարածքում՝ Սևանից ոչ հեռու։


Տարեկան ջերմոցները կարտադրեն 12 հազար տոննա բանջարեղեն, որոնցից 80 տոկոսը կարտահանվի։ Նախատեսվում է ստեղծել մոտ 400-450 մշտական աշխատատեղ։