20.04.2025
Միութենական պետությունը կարող է դառնալ Հայաստանի համար լուծումներից մեկը. Քոչարյան
prev Նախորդ նորություն

Ավարտվել է 44-օրյա պատերազմում զոհվածների աճյունների նույնականացումը. Ավանեսյան

Մենք ավարտել ենք աճյունները նույնականացնելու գործընթացը, եւ ներկայումս չկան մնացորդները, որոնք պետք է ենթարկվեն ԴՆԹ-ի հետազոտության: Այս մասին կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ՝ անդրադառնալով 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված զինվորների աճյունների նույնականացման հարցին, ասել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։


Նա նշել է, որ եղել են մասունքներ, որոնք շատ դժվար են ենթարկվել ԴՆԹ-ի հետազոտության ենթարկել։ "Մենք 100-ից ավելի աճյուններ ենք ուղարկել Հոլանդիա եւ արդյունքներ ենք ստացել", - ասել է նախարարը:


Ընդ որում, նա նշել է, որ կան մասունքներ, որոնք նույնականացված են, բայց մինչ օրս չեն թաղվել: "Իսկ կան նաեւ այնպիսի մարդիկ, որոնք անհնար է նույնականացնել, եւ դրանք արխիվացված են", - նշել է նա:


Անդրադառնալով դիահերձարանների վիճակին՝ նախարարը նշել է, որ 2021 թվականի ընթացքում և Մեծամորում, և Մարտունիում, և Աբովյանում ավարտվել են բոլոր դատաբժշկական կենտրոնների և դիահերձարանների վերանորոգման աշխատանքները։


"Այս պահին կարելի է ասել, որ հանրապետության բոլոր դիահերձարանները համապատասխանում են անհրաժեշտ չափանիշներին։ Դրանք վերանորոգվել, կահավորվել, ապահովված են լիարժեք սառնարանային հնարավորություններով", - ընդգծել է Ավանեսյանը։


 

Գործադիրը հավանություն է տվել Սևանում «Արդյունաբերական ջերմոցային համալիրի» կառուցմանը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար