20.04.2025
Քոչարյանը՝ Լուկաշենկոյի հայտարարությունների մասին. Նա ասաց այն, ինչ մտածում են բոլորը
prev Նախորդ նորություն

Միութենական պետությունը կարող է դառնալ Հայաստանի համար լուծումներից մեկը. Քոչարյան

Միութենական պետությունը կարող է լինել Հայաստանի լուծումներից մեկը: Այս մասին այսօր՝ փետրվարի 17-ին, հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» ընդդիմադիր դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։


Նրա խոսքով՝ այսօր աշխարհում կան այնպիսի ինտեգրացիոն մոդելներ, որոնք հիացնում են բոլորին, օրինակ՝ ԵՄ-ին։ «Բնականաբար, Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետությունն այսօր զիջում է ԵՄ-ին ինտեգրացիոն գործընթացների մակարդակով։ Սակայն, իմ կարծիքով, այսօրվա աշխարհում պետք չէ ապրիորի վախենալ որևէ ինտեգրացիոն գործընթացից»,- ասաց նա։ Քոչարյանը կոչ արեց, որ նման գործընթացին պետք է պրագմատիկ դիրքերից մոտենալ: Ըստ նրա՝ սառը հաշվարկ է պետք՝ ինչ մարտահրավերների է բախվում երկիրը, ինչ է կորցնում և ինչ է շահում, եթե միանա նման ինտեգրացիոն նախաձեռնություններին։


Քոչարյանը նշեց, որ այսօր Հայաստանը կանգնած է լուրջ մարտահրավերների և լուծումներ գտնելու անհրաժեշտության առաջ։ Եթե տարածաշրջանում գործոն դառնալու և նրա դիրքերը վերականգնելու ցանկություն կա, ապա պետք է ոչ մի որոշման մատների արանքով չնայել։ «Լուծումներից մեկը կարող է լինել միութենական պետությանը միանալը»,- ասաց նա:


Միաժամանակ Քոչարյանը նշել է, որ Հայաստանի` Միութենական պետությանը միանալու վերաբերյալ առաջարկներ դեռ չեն ստացվել։ «Իմ նախագահության օրոք այդ հարցը չի քննարկվել։ Եվ մենք ոչ մի նախաձեռնությամբ չենք հանդես եկել, քանի որ չենք համարել, որ դրա անհրաժեշտությունը կա»,- նշել է Քոչարյանը՝ հավելելով, որ այժմ նման գործընթացներին պետք է վերաբերվել ծայրահեղ պրագմատիկ։


«Քանի որ առաջարկներ չեն ստացվել, դժվար է գնահատել օգուտները։ Առաջարկ կլինի, կլինեն գնահատականներ»,- ասաց նա՝ հավելելով, որ բացի Ռուսաստանից, չկա որևէ այլ երկիր, որը շահագրգռված կլինի մեզ նորից վերածել տարածաշրջանային գործոնի։


 


 


 


 

Ավարտվել է 44-օրյա պատերազմում զոհվածների աճյունների նույնականացումը. Ավանեսյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար