25.11.2024
Երևանում կանցկացվեն Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի և հանձնաժողովների նիստերը
prev Նախորդ նորություն

Քոչարյանը՝ Լուկաշենկոյի հայտարարությունների մասին. Նա ասաց այն, ինչ մտածում են բոլորը

Հայաստանի երկրորդ նախագահ, "Հայաստան" ընդդիմադիր դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը լրագրողների խնդրանքով մեկնաբանել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի աղմկահարույց հայտարարությունների լույսի ներքո ստեղծված իրավիճակը:


Քոչարյանը խոստովանել է, որ վաղուց եւ լավ ծանոթ է Լուկաշենկոյին եւ նրա մասին կարող է ասել միայն այն, որ "նա միշտ ասում է այն, ինչ մտածում է": Ընդ որում, Քոչարյանը հավելել է, որ միշտ չէ, որ պետությունների ղեկավարները պետք է այդպես վարվեն։ Նա ընդգծել է` բնական է, որ այդ հայտարարությունը հեռու էր կոռեկտությունից, և Բելառուսի առաջնորդը չպետք է իրեն նման բան թույլ տար։ "Բայց մենք պետք է գիտակցենք հետևյալը. նա ասաց այն, ինչ մյուսները մտածում են։ Դա փաստ է, այսօր բոլորն էլ մտածում են: Եվ ներկայիս իշխանության գործողություններն ուղղված են նրան, որ այդ կարծիքը արմատավորվի։ Դե, կամ, առնվազն, ոչինչ չեն անում, որպեսզի մյուս պետություններն այլ կերպ մտածեն"։


Դրա հետ մեկտեղ, երկրորդ նախագահը խոստովանել է, որ զարմացած է եղել Լուկաշենկոյի արտահայտություններին իշխանությունների արձագանքից: Նա ընդգծել է, որ այդ հայտարարությունը որևէ համեմատության մեջ չի մտնում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վիրավորական հայտարարությունների հետ, սակայն Ադրբեջանի նախագահի հայտարարությունների արձագանքը զրոյական էր:


Նշենք, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ռուսաստանցի լրագրող Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում մեկնաբանելով Ռուսաստանի եւ Բելառուսի Միութենական պետությանը նոր երկրների միանալու հնարավոր հեռանկարները, հայտարարել էր, որ "Հայաստանը թաքնվելու տեղ չունի": Դրանից հետո Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ "Բելառուսի նախագահի յուրահատուկ աշխարհաքաղաքական վերլուծությունը նախատեսված է նախեւառաջ սեփական ներքաղաքական օրակարգի համար եւ ոչ մի ընդհանուր բան չունի Հայաստանի եւ նրա արտաքին քաղաքականության հետ":