Ապրիլի 23-ին տեղի է ունեցել Ռուսաստանի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի եւ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հեռախոսազրույցը: Այս մասին հայտնում է Պետդումայի մամուլի ծառայությունը։ Վյաչեսլավ Վոլոդինն ու Արարատ Միրզոյանը քննարկել են խորհրդարանական չափման շրջանակներում երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր և պայմանավորվել մայիսի կեսերին Մոսկվայում հանդիպում անցկացնելու մասին: