23.11.2024
Արցախի հիմնախնդրի կարգավորման միակ ձևաչափը Եվրախորհրդարանը ճանաչում է ԵԱՀԿ ՄԽ-ն
prev Նախորդ նորություն

Կոմպլեմենտար քաղաքականություն վարելու հնարավորությունները զրոյացել են. Քոչարյան

Ռուսաստանի և Արևմուտքի միջև լարվածության աճի հետ կապված՝ կոմպլեմենտար քաղաքականություն վարելու Հայաստանի հնարավորությունները զրոյանում են։ Այս մասին այսօր՝ փետրվարի 17-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահ, "Հայաստան" ընդդիմադիր դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը՝ մեկնաբանելով Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը։


Նրա խոսքով՝ այն պայմաններում, երբ սահմանի երկու կողմերում կուտակվում են 100-150 հազարանոց զորքեր, միշտ էլ զինված բախումների վտանգ կա։ Միշտ կա վտանգ, որ նույնիսկ տեղական բախումը նման պայմաններում կարող է վերաճել լայնամասշտաբ դիմակայության, որը, բնականաբար, ամենաբացասական հետևանքներն է ունենալու նաև Հայաստանի համար։


Նա նշել է, որ ներկայումս Ռուսաստանը, Եվրոպան եւ ԱՄՆ-ն ջանքեր են գործադրում լարվածությունը նվազեցնելու համար, սակայն ակնհայտ է, որ կողմերից ոչ մեկը մտադիր չէ փոխզիջումների գնալ հիմնարար հարցերի շուրջ: Քոչարյանը պարզաբանել է, որ նույնիսկ սահմանի ապաԷսկալացման դեպքում Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ լարվածությունը կպահպանվի, որը կարտահայտվի այլ ուղղություններով:


"Մեզ համար Խնդիրն այն է, որ կոմպլեմենտար քաղաքականություն վարելու հնարավորություններն, ըստ էության, զրոյանում են։ Իմ նախագահության օրոք նման խնդիր չկար, մենք բավական լայն միջանցք ունեինք կոմպլեմենտարիզմի համար", - հայտարարել է նա։ Հիմա, շարունակեց նա, իրավիճակը փոխվել է, եւ այդ իրավիճակը "թելադրում է մի շարք հարցերի շուրջ կողմնորոշվելու անհրաժեշտությունը"։ "Մեջտեղում մնալը դժվար կլինի", - կարծում է Քոչարյանը ։


Նա ընդգծել է, որ ներկայիս իրավիճակը դիվանագիտական մեծ վարպետություն է պահանջում Հայաստանի դիվանագիտական կորպուսից։ Սակայն, ափսոսանքով նշել է երկրորդ նախագահը, Հայաստանի իշխանությունները գրեթե բոլոր պրոֆեսիոնալ դիվանագետներին փոխարինել են այն մարդկանցով, ովքեր դեսպանատները դարձնում են մարզասարքեր, որպեսզի առնվազն 3 տարվա ընթացքում ինչ-որ բան սովորեն։ Ստեղծված պայմաններում դա ուղղակի անթույլատրելի է, նշել է նա։ "Դա նույնն է, թե մարտի դաշտում մարդ բերենք փողոցից և ասենք, որ նա սովորի կրակել", - հավելեց Քոչարյանը: