22.04.2025
«Վախթանգ Հարությունյան և ընկերներ». համերգ՝ Բարդերի ակումբի հիմնադրի ծննդյան 50-ամյակին
prev Նախորդ նորություն

Արցախի ԱԺ-ն հայտարարություն կընդունի Արցախի վերածննդի օրվա կապակցությամբ

Փետրվարի 17-ին ԱՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը նիստ է հրավիրել, որի օրակարգում «ԱՀ ԱԺ հայտարարությունը Արցախի վերածննդի օրվա կապակցությամբ» նախագծի քննարկումն էր։


Նախագիծը ներկայացրել է պատգամավոր Գեղամ Ստեփանյանը։ Նիստի ընթացքում պատգամավորները նախագծի վերաբերյալ արտահայտել են իրենց տեսակետներն ու առաջարկությունները, որոնք ընդունվել են նախաձեռնության հեղինակների կողմից։


Նախագիծը միաձայն ընդունվել է, և դրական եզրակացությամբ այն ներկայացվելու է առաջիկա արտահերթ նիստի քննարկմանը։


 

ՀՀ և Արցախի ՄԻ պաշտպանները Ստեփանակերտում այցելել են Շուշիից ու Հադրութից տեղահանվածներին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան