Հայաստանում ապրիլի 25-ին կատարվել է 2 467 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 181 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 7,3 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։ Առողջացել է 820 մարդ։ Գրանցվել է մահվան 22 դեպք։ Ապրիլի 26-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 213 469 դեպք, որոնցից 194 900-ն` առողջացած, 4 040-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 13 527 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 965 692 թեստավորում: