25.11.2024
Wizz Air ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի Երևանից Լառնակա և Հռոմ
prev Նախորդ նորություն

Երևանում երկու բողոքի ակցիա է տեղի ունենում

Այսօր՝ փետրվարի 18-ին, երկու բողոքի ակցիա է ընթանում Երեւանի կենտրոնում։


Այսպես, Հայաստանի արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում Արցախից ներքին տեղահանվածները։ Ցուցարարների հիմնական պահանջը նրանց փախստականի կարգավիճակ տալն է։


Իսկ ահա Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի շենքի դիմաց վարորդները հերթական բողոքի ակցիան են անցկացնում։


Նրանց խոսքով՝ իրենք ստիպված են եղել դիմել բողոքի նման ձևի այն բանից հետո, երբ Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն որոշել է վերանայել ԱՊՊԱ-ի (տրանսպորտային միջոցների սեփականատերերի պատասխանատվության պարտադիր ապահովագրություն. - Խմբ.) արժեքը դեպի վեր։