Ռուսաստանը կողջունի ԵՄ երկրների միջնորդական ջանքերը Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցություններում, եթե դրանք նպաստեն գործող համաձայնագրերի իրագործմանը: Այս մասին չորեքշաբթի հայտարարել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հայտնում է ՏԱՍՍ-ը: «Եթե միջնորդական ջանքերը բերում են կայունության, կանխատեսելիության և օգնում են գոյություն ունեցող համաձայնագրերի իրականացմանը, ապա դրանք կարող են միայն ողջունվել: Ընդհանուր առմամբ, այս ուղղությամբ աշխատանքները լավ են ընթանում», - ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով ԵՄ երկրներից լսվող ազդակներն այս մասին, որ ցանկանում եմ մասնակցել եռակողմ ձևաչափով բանակցություններին: