Վերսկսվել է պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները: Արցախի ԱԻՊԾ-ից տեղեկացնում են, որ փրկարարական մեկ ջոկատով որոնումներն այսօր շարունակվում են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում: Հիշեցնենք, որ աշխատանքները դադարեցված էր մայիսի 4-ից: Զինադադարից հետո Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից հայտնաբերված կամ ադրբեջանական կողմից փոխանցված աճյունների ընդհանուր թիվը՝ 1553 է, որից 27-ը՝ նախնական տվյալներով քաղաքացիական անձինք են: