Արարատ Միրզոյանն ընդունել է ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատարին
Փետրվարի 17-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ՀՀ-ում Միավորված ազգերի կազմակերպության մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Պիտերս Յահիային:
Նախարար Միրզոյանը գոհունակություն է հայտնել Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի հետ արդյունավետ փոխգործակցության առնչությամբ և կարևորել ՄԱԿ-ի և ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալությունների հետ շարունակական սերտ համագործակցությունը` Հայաստանում ժողորդավարական ինստիտուտների ամրապնդման, կայուն զարգացման նպատակների արդյունավետ իրականացման ուղղությամբ:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստանի՝ ՄԱԿ անդամակցության 30-ամյակի շրջանակներում նախատեսվող միջոցառումներին:
Կողմերը քննարկել են Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրները։ Արարատ Միրզոյանը շեշտել է Լեռնային Ղարաբաղում միջազգային մասնագիտացված կառույցների, այդ թվում՝ ՄԱԿ-ի և ՄԱԿ-ի գործակալությունների անխոչընդոտ ներգրավվածության անհրաժեշտությունը: